Home / Հայաստան / Երբ «կոտրվեց» Գագիկ Ծառուկյանի կերպարը

Երբ «կոտրվեց» Գագիկ Ծառուկյանի կերպարը

Հայաստանում հիմնական իշխանությունն ընկալվում է` որպես ՀՀԿ: Կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն բավականին ուժեղ քաղաքական հարված ստացավ, և կարելի է ասել, որ այդ կուսակցությունը գնում է դեպի անկում, որովհետև հարվածը  շատ ուժեղ էր, «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Վերջինիս համոզմամբ` այդ հուշագրով «կոտրվեց» ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կերպարը:

«Որովհետև ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որի հիմքը Գագիկ Ծառուկյանի կերպարն է: Երբ նա  ստորագրեց այդ պարտադրված պայմանագիրը, դրանով նրա կերպարը բավականին տուժեց, որովհետև մինչ այդ նա հզոր էր, պարզվեց`էլ հզոր չէ: Դրա համար էլ ժողովրդի մեջ հիմնականում իշխանություն է ընկալվում ՀՀԿ-ն, իսկ նրան այլընտրանք քաղաքական ուժը ընկալվում է որպես ՀԱԿ»,- ասել է Ա. Բադալյանը:

Tekali Taxi