Home / Հայաստան / Ոստիկանապետին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել

Ոստիկանապետին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել

Երեկ, ժամը 17:00-ի սահմաններում, Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել BMW X5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է «Առավոտ» օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների թիվ 1 խնդիրը եղավ այն, որ «Տոյոտայի» վրայից հանվեցին 001 ՈՍ 01 համարանիշները (ինչն օրենքով արգելվում է): «Տոյոտան» սպասարկում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին: Վթարի արդյունքում խցանում էր առաջացել, իսկ այն վերացնելու համար դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 3-4 ավտոմեքենաներ: Գրեթե 40-50 րոպե սպասելով և տեսնելով, որ ապահովագրական ընկերություններն ուշանում են, վթարի ենթարկված վարորդները նյարդայնացած հեռացան»:

Tekali Taxi