Home / Հայաստան / Երևանյան օդում գոյացած փոշին ռադիոակտիվ չէ, վստահեցնում է մասնագետը

Երևանյան օդում գոյացած փոշին ռադիոակտիվ չէ, վստահեցնում է մասնագետը

Երևանում և մերձակա շրջաններում նկատվող փոշին որևէ կապ չունի ատոմակայանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ատոմակայանը նորմալ աշխատում է` որպես ապացույց ներկայացնելով օդում ռադիոակտիվ նյութերի առկայության մակարդակը չափող սարքը:

Epress.am-ի խմբագրությունն ահազանգեր էր ստանում, մասնավորապես, Արմավիր և Էջմիածին քաղաքներից: Մարդիկ վկայում են, որ գոյացած փոշին դժվարեցնում է շնչառությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ չեն կարող ասել, թե ինչի հետ են կապված այդ կուտակումները:

«Մենք էլ ենք հետաքրքրված, զբաղվում ենք դրանով», – ասել էր նախարարության ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ, Հայհիդրոմետից Lragir.am-ին հայտնել էին, որ վտանգավոր ոչինչ չկա, Հայաստան է ներխուժել անապատային քամի, ինչպես և անցյալ տարի: Խորհուրդ է տրվում օգտագործել թաց դնչկալներ, ովքեր ունեն շնչառական խնդիր:

Նշենք, որ այս պահին Երևանի որոշ շրջաններում ցեխային անձրև է տեղում:

Tekali Taxi