Home / Հայաստան / Ինչի մասին չի կատակի Միխայիլ Գալուստյանը

Ինչի մասին չի կատակի Միխայիլ Գալուստյանը

Հայազգի հումորիստ, «Նաշա-Ռաշա» երգիծական սերիալի հերոս Միխայիլ Գալուստյանն իրեն վատ չի զգում նրա համար, որ դերասանի կարիերան սկսել է «Ուրախների և հնարամիտների ակումբից» հետո , սուսերամարտի դասընթացներ չի անցել ԳԻՏԻՍՈՒՄ և որ ինչ-որ հայտնի դերասան իրեն չի դասավանդել Ստանիսլավսկու արվեստը: Այս մասին «Казанские ведомости»-ի հետ զրույցում հայտարարել է ինքը` Գալուստյանը:

«Ես այնպիսի դերեր եմ խաղում, որոնք համապատասխանում են ինձ, և ինչ-որ լուրջ բաների չեմ հավակնում, ինչպես, օրինակ, Համլետի դերը: Եթե նման քայլ ձեռնարկեի, իհարկե, իմ վարպետությունն ինձ չէր բավարարի: Չնայած ինձ նման դերեր չեն էլ առաջարկում»,- ասել է նա:

Խոսելով «հումորի սահմանների» մասին` Գալուստյանը, մասնավորապես, ասել է. «Թեև կատակը սահմաններ չունի, ես հասկանում եմ, որ ահաբեկչության մասին ես հումոր չեմ անի: Նախկինում ես չէի հասկանում` ինչպես կարելի է կատակել հաշմանդամների մասին, հիմա վստահ եմ, որ պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել: Պետք չէ կատակ անել այն մասին, որ մարդը ոտքեր չունի: Պետք է ներկայացնել` ինչպես է այդ մարդը ինչ-որ լավ և ծիծաղելի բան անում: Իսկ եթե քո կատակները պատերազմի մասին են` Առաջին կամ Երկրորդ համաշխարհայինի,  ինչ սոուսի տակ մատուցես, այն չի լինի»:

Tekali Taxi