Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատասխան կտա ձեթի թանկացման համար

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատասխան կտա ձեթի թանկացման համար

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի և բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:

Հիմք ընդունելով  Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները` այսօր կայացած նիստում Հանձնաժողովը որոշվել է վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ:

Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի և բուսական յուղի ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ:  5-օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաև հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է:

Նշենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին:

Հանձնաժողովը որոշեց տեղեկատվություն պահանջել նաև վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու, արդյոք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՝ ոչ:

Tekali Taxi