Home / Հայաստան / Ամերիկահայ գործարարը չի ուզում Հայաստանում «կռիշով» աշխատել

Ամերիկահայ գործարարը չի ուզում Հայաստանում «կռիշով» աշխատել

Նախօրեին «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայեր» ծրագիրն իսկապես սկանդալային ստացվեց, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Բանն այն է, որ երբ հաղորդման հեղինակ և վարող Արտյոմ Երկանյանն ամերիկյան ժամացույցներ արտադրող «Ice Link» ընկերության հայազգի նախագահ Էնդի Սողոյանին հարցրեց, թե ինչու նա Ռուսաստանի և Ուկրաինայի նմանությամբ Հայաստանում էլ արտադրություն կամ բիզնես հիմնելու մասին չի մտածում, Էնդի կամ Անդրանիկ Սողոյանն այնպիսի մի պատասխան տվեց, որ ուղղակի ամոթալի պետք է դիտել մեծ-մեծ խոսող մեր կառավարության համար: «Ես ուղղակի երազում եմ այդ մասին, բայց երբ որ ես Հայաստանում կարողանամ գործ անել առանց հովանավորների, երբ կարողանամ ինքս իմ աշխատողներին ասել սա էսպես արեք, սա ուղարկեք, սա, այս մեկն էլ արեք, այդ ժամանակ` մեծ հաճույքով: Բայց հովանավորներ չեմ ուզում, ես ուզում եմ օրենքի սահմաններում աշխատել, որ ճիշտ գործ լինի»: Պարզ չէ՞. մարդը հստակ ասում է, որ ինքը հրաշալի տեղեկացված է Հայաստանում «առանց պապաների կամ կռիշի» գործ սկսելու անհնարինության մասին, և դա է, որ Երևանում ծնված, ԱՄՆ-ում ահռելի հաջողություններ ձեռք բերած մարդուն հետ է պահում իր հայրենիքում ներդրումներ անելու «հաճույքից ու երազանքից»: Հետևաբար նա այստեղ լինում է իբրև տուրիստ`«ամեն տարի` մեկ շաբաթով»: «Ցավոք սրտի, Ռուսաստան և Ուկրաինա, ուր ես գործ ունեմ, ամեն ամիս եմ լինում»,-մի տեսակ ամաչելով` իրեն «արդարացնում« է հայազգի գործարարը»:

Շանթ հեռուստաալիքի հաղորդման նյութում վերոնշյալ հատվածը կարող եք դիտել 11:50 րոպեից սկսած:

Tekali Taxi