Home / Հայաստան / Եվ ասաց Պուտինը. «Ռուսներ, բազմացե՛ք»

Եվ ասաց Պուտինը. «Ռուսներ, բազմացե՛ք»

Մինչ 2015 թվականը ռուսների թվի աճի խթանման նպատակով 1,5 տրիլիոն ռուբլի հատկացնելու հարցը դարձել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առջև դրված խնդիրներից մեկը, որի մասին վերջինս խոսել է խորհրդարանականներին ուղղված ելույթի ընթացքում: Այս ելույթը շատերին նախընտրական քարոզարշավ թվաց, և ոչ թե զեկույց, գրում է La Stampa պարբերականը:

«Վարչապետի խոսում էր այնպես, կարծես վերջին 4 տարիներին ինքն էր ղեկավարում երկիրը, նրա կողմից թվարկված նպատակներից էր Ռուսաստանը` աշխարհի 5 առաջատար տնտեսություններից մեկը դարձնելը  ու «ժողովրդագրական առաջընթացը»,- ասված է հոդվածում:

Ծնելիության մակարդակը պետք է մեծացվի 25-30 %-ով, կյանքի տևողությունը պետք է աճի մինչև 71 տարի` համեմատած ներկայիս 69 տարիների հետ: «Ժողովրդագրական հարցերը, ըստ էության, արտահայտում են կյանքի որակը, հասարակության մեջ բարոյական միջավայրը»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսների «մահացության» գաղափարը, նրանց «հանձնվելը» «ոչ սպիտակ» ազգերին, աջերի ծայրահեղական գաղափարից վերածվել է ազգային քաղաքականության: Եվ այժմ դա կդառնա այն խաղաքարտը, որը Պուտինը կխաղարկի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որպեսզի կրկին նվաճի Կրեմլը, կարծում է հոդվածի հեղինակ Աննա Զաֆեսովան:

Tekali Taxi