Home / Հայաստան / «Մարոզը» հարձակվել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրության վրա

«Մարոզը» հարձակվել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրության վրա

Երեկ առավոտյան «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են մուտք գործել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ, զոհված զինվորի մայր, «Մարոզ» մականունով Մարգարիտա Խաչատրյանը և մի քանի հոգի ու առանց որևէ պահանջ ներկայացնելու հարձակվել խմբագրության աշխատակիցների վրա` նրանց պատճառելով թեթև մարմանկան վնասվածքներ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Պատճառը եղել է «Հրապարակի» երեկվա համարում տպագրված լուրը, թե պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ ծեծի: Տեսնելով, որ չեն կարողանում հանդարտեցնել «Մարոզին», «Հրապարակի» խմբագիրը ոստիկանություն է հրավիրել: Եվ քանի որ ոստիկանները խմբագրություն են հասել 35-40 րոպեից, ուստի Խաչատրյանն ու իր շքախումբը, որի անդամներն այդ ընթացքում հայհոյանքներ են տեղացել լրագրողների վրա, սպառնացել սպանել նրանց, հասցրել են հեռանալ: Խմբագիր Արմինե Օհանյանը, որը տեղի ունեցածից հետո նկատել էր, որ հագուստի վրա արյան հետքեր կան, երեկ ոստիկանությունում ցուցմունք է տվել: Նա նշել է, որ իր պահվածքով Խաչատրյանը երեկ հաստատել է իրենց գրած լուրի իսկությունը:

«Երկրորդ` տարիներ շարունակ որոշ մարմիններ, համակարգեր, պաշտոնյաներ այնքան երես տվեցին, ամեն ինչ արեցին, որ այդ կինն իրեն անպատիժ զգա, զորամասեր մտնի` հայհոյի, հրամանատարներ հեռացնի, նորերին միջնորդի և այլն: Եթե նրան իրավունքներ չտային, նա զոհված որդուն դրոշակ դարձնելով չէր դառնա «մոնստր» և իրեն խմբագրությունում չէր պահի այնպես, ինչպես պահում է զորամասերում», – նշել է Օհանյանը»:

Tekali Taxi