Home / Հայաստան / Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն այսօր Մոսկվայում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն այսօր Մոսկվայում

Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը բանակցելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպումից հետո` մոտավորպես հունիս-հուլիսին, տեղի կունենա նախագահների հանդիպումը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև «2+1» ձևաչափով (Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ) բանակցություններն օգտակար են և պետք է հետագայում էլ շարունակվեն»,- նշել էր ռուսաստանցի դիվանագետը:

Tekali Taxi