Home / Հայաստան / Բանակցությունները պետք է շարունակել, կարծում է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը

Բանակցությունները պետք է շարունակել, կարծում է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը

Բանակցությունների գործընթացը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միջոցներից մեկը, կարծում է Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:

«Կարծում եմ` անհրաժեշտ է շարունակել բանակցությունների գործընթացը»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ահմեդովը` մեկնաբանելով Բաքվի ակնկալիքները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ կոնկրետ որոշումների ընդունման ակնկալիքներ չունի, «սակայն սկզբունքների համաձայնեցման հարցում այս հանդիպումը կարող է արդյունավետ լինել»:

Նա հույս է հայտնել առ այն, որ նախարարները չհամաձայնեցված հիմնախնդիրների վերաբերյալ ընդհանուր հայտարարի կգան:

«Նման հույս է ներշնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որոնք Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում նշել են, որ ժամանակն է սկզբունքներից խաղաղ բանակցությունների անցնել, և դրա համար հիմքեր կան»,- Մուրադովի խոսքերն է փոխանցում «Տրենդ» գործակալությունը:

Tekali Taxi