Home / Հայաստան / Գյումրիի ռազմակայան տեխնիկայի տեղափոխման արգելքը կապ չունի Ադրբեջանի հետ. պատգամավոր

Գյումրիի ռազմակայան տեխնիկայի տեղափոխման արգելքը կապ չունի Ադրբեջանի հետ. պատգամավոր

«Ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում նրանում, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առաջարկել էր երկրի խորհրդարանին չեղյալ հայտարարել 2006 թվականին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր երկրից դուրս գտնվող ռուսական ռազմակայաններ անձնակազմի և ռազմական բեռների փոխադրումը: Սա բխում է երկրի շահերից»: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Բայրամովը` մեկնաբանելով վրաց-ռուսական համաձայնագիրը չեղյալ համարելու վերաբերյալ նախագահի  նախաձեռնությունը, որը միաձայն վավերացվել է խորհրդարանի կողմից:

Ավելի վաղ ռուսաստցի վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը հայտարարել էր. որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է:

Բայրամովի կարծիքով` Վրաստանը նպատակահարմար չի գտնում թույլատրել Ռուսաստանին իր տարածքով  ռազմական բեռներ տեղափոխել Հայաստան, ինչի մասին Ռուսաստանին 6 ամիս առաջ է նախազգուշացրել:

«Ինչ վերաբերում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը, թե Վրաստանի նախագահը նման  որոշում է կայացրել հարևան Ադրբեջանի ճնշումների արդյունքում, ապա դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Հայաստանը մեր հարևանն է, իսկ Միխեիլ Սահակաշվիլիի որոշումը կայացվել է ի շահ Վրաստանի»,- ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիդ Կարապետյանը հայտարարել էր, ոչ Վրաստանի որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակությանը:

Tekali Taxi