Home / Հայաստան / Քադաֆիի նստավայրը վնասվել է. հարձակումները որակում են որպես մահափորձ նախագահի դեմ

Քադաֆիի նստավայրը վնասվել է. հարձակումները որակում են որպես մահափորձ նախագահի դեմ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռազմակայանների ուղղությամբ իրականացրած ռմբակոծությունների արդյունքում, որի տարածքում է գտնվում Մուամար Քադաֆիի նստավայրը, մի քանի շինություններ են վնասվել, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով լիբիական իշխանությունների հայտարարություններին:

Ապրիլի 25-ի գիշերը Բաբ-ալ-Ազիզիա ռազմակայանի ուղղությամբ  2-4 հրթիռներ և ռումբեր են արձակվել: Էական վնաս է հասցվել 3 հաստատությունների, որոնք մտնում են լիբիական առաջնորդի նստավայրի համալիրի մեջ:

Տրիպոլիում գտնվող մի խումբ արտասահմանցի լրագրողներին վաղ առավոտյան թույլատրել են այցելել Բաբ ալ-Ազիզիա ռազմակայան: Լրագրողներին ուղեկցած լիբիական իշխանության ներկայացուցիչները հաղորդել են, որ ավիրված շենքերից մեկում գտնվում էր Քադաֆիի աշխատակազմը, իսկ մյուսում Լիբիայի առաջնորդը խորհրդակցություններ էր անցկացնում:

Քադաֆիի աշխատակազմի ներկայացուցիչը Բաբ-ալ-Ազիզիայի ռմբակոծումները որակել է որպես ոտնձգություն Մուամար Քադաֆիի կյանքի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: Լիբիական առաջնորդների տվյալների համաձայն, Քադաֆիի նստավայրի ռմբակոծման հետևանքով 5 մարդ է տուժել:

Tekali Taxi