Home / Հայաստան / Ռուսական ավիաընկերությանն արգելել են թռչել Գյումրի և Գյանջա

Ռուսական ավիաընկերությանն արգելել են թռչել Գյումրի և Գյանջա

Օդային տրանսպորտի Ռուսաստանյան Դաշնային գործակալությունը հրապարակել է այն ավիաընկերությունների ցուցակը, որոնց արգելվում է միջազգային չարտերային թռիչքներ իրականացնել:

Այսպես, «Ուրալյան ավիուղիներին» արգելվել է չվերթներ իրականացնել դեպի Հայաստանի և Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ քաղաքներ, համապատասխանաբար` Գյումրի և Գյանջա:

Մոսկվայից դեպի Գյանջա և Սոչիից դեպի Գյումրի թռիչքներ իրականացնելու իրավունքը տրվել է «Utair» ավիաընկերությանը:

Ռոսավիացիայում նշում են, որ տուրօպերատորները նախապես զգուշացվել են նման իրավիճակի ստեղծման հնարավորության մասին: Ռոսավիացիան չարտերային թռիչքներ իրականացնելու թույլտվությունից զրկել է 2 մոսկովյան և 9 տարածաշրջանային ավիաընկերությունների:

Tekali Taxi