Home / Հայաստան / Քաղաքապետարանը մաքրում է քաղաքը ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներից

Քաղաքապետարանը մաքրում է քաղաքը ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներից

Այսօր ժամը 11.00-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները նկատել են, որ Մաշտոցի պողոտայում մի քանի երիտասարդներ պոկում են Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

Նրա խոսքով` երիտասարդները միմյանց հետ խոսելիս ասել են. «մենակ 28-ը կպոկեք»: Այնուհետեև Կոնգրեսի ակտիվիստները նմանատիպ մի խմբի էլ հանդիպել են Կորյուն փողոցում: «Մի տարեց մարդ էր պոկում Կորյուն փողոցի վրա: Հարցրեցիքն` ինչ եք անում, ասեց` ոնց ասել են, անում եմ»:

Գևորգյանի խոսքով` տղամարդը խոստովանել է, որ «հանձնարարությունը» քաղաքապետարանից է, սակայն հրաժարվեց իր խոսքերից, երբ իրենց մոտեցան քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Վերջիններս բացատրեցին, որ «որոշում կա ընդհանուր պոկել բոլոր փակցված թղթերը»:

Միևնույն ժամանակ, ՀԱԿ ակտիվիստը պնդում է, որ պոկում են բացառապես Կոնգրեսի  թռուցիկները, «իսկ մնացածը, ինչպես կպցրած կային, այնպես էլ մնացել են»:

Tekali Taxi