Home / Հայաստան / Անհայտ անձինք ցանկանում էին գողանալ հայաստանցի ոստիկանների աշխատավարձը

Անհայտ անձինք ցանկանում էին գողանալ հայաստանցի ոստիկանների աշխատավարձը

Ապրիլի 27-ին, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ  անձինք  զինված ավազակային հարձակում են գործել  Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի  ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:

Համաձայն հաղորդագրության, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, հարձակվողները դիմել են փախուստի:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Կատարվում է քննություն:

Tekali Taxi