Home / Հայաստան / Ինչ է պահանջելու ընդդիմությունը 3 պայմանների կատարումից հետո. պատմել է Բագրատյանը

Ինչ է պահանջելու ընդդիմությունը 3 պայմանների կատարումից հետո. պատմել է Բագրատյանը

«28-ը անպայման ջրբաժանի օր կլինի, անպայման ես ձգտելու եմ, որ լինի ջրբաժանի օր», – խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի` վաղը կայանալիք հանրահավաքի մասին` հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` պայմանները կատարելուց հետո  երկխոսությունն իշխանության և ընդդիմության միջև լինելու է միայն իշխանափոխության շուրջ:

«Երեք պայմանից հետո ասելու ենք` հիմա ձևավորելու ենք ժողովրդկան իշխանություն: Ես անձամբ կարծում եմ, որ որպես առաջին քայլ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջվելու», – ասել է Բագրատյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ վաղը հանրահավաքի ժամանակ խոսելու է այն մասին, թե ինչ է  կատարվում շինարարության և  հանքարդյունաբերության ոլորտներում.

«Ովքե՞ր են հանքարդյունաբերության գիգանտները: Մենք հստակ գիտենք` Քոչարյանը, Սյունիքի մարզպետը, Կոտայքի մարզպետը,ՍԴ-ի անդամները: Ո՞ր օլիգարխին ձեռ ես տալիս, համ բիզնես ունեն, համ բանկ, համ մի քանի հանք»:

Tekali Taxi