Home / Հայաստան / Լոնդոնում կայացավ արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողության փորձը (ՖՈՏՈ)

Լոնդոնում կայացավ արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողության փորձը (ՖՈՏՈ)

Արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողության գլխավոր փորձն անցկացվել է ապրիլի 27-ին Լոնդոնի կենտրոնում: Երեկոյան թագավորական գվարդիայի ստորաբաժանումները և բոլոր երեք տեսակի զորքերը հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում, իսկ լուսաբացին երթ են անցկացրել Բուքինհեմյան պալատից մինչև Վեսթմինսթերյան Աբբայություն: Նրանց ուղեկցում էին կառքեր և Rolls Royce մեքենաներ. հարսնացուն հավանաբար կժամանի իր հոր հետ հենց այս փոխադրամիջոցներով, հաղորդում է Reuters-ը:

Դեռ պարզ չէ, թե ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 29-ին և ինչպիսի տրանսպորտով կգա հարսնացուն: Օդերևութաբանները շարունակում են պնդել, որ առաջիկա ուրբաթ օրը Անգլիայի մայրաքաղաքում անձրևելու է: Որքան էլ տարօրինակ է հնչում` բրիտանական ոստիկանությունը հույս ունի, որ անձրևային եղանակ կլինի:

Tekali Taxi