Home / Հայաստան / Պուտինը պաշտպանել է Քադաֆիին

Պուտինը պաշտպանել է Քադաֆիին

Ապրիլի 26-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է սկանդինավյան երկրներ: Կոպենհագենում հնչեցրած իր ելույթում Ռուսաստանի վարչապետը պաշտպանել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին` հայտարարելով, որ աշխարհում ոչ մի երկիր վերջինիս սպանելու լիազորություն չունի:

«Ասում էին` չենք ցանկանում սպանել Քադաֆիին: Այժմ որոշ պաշտոնատար անձինք հայտարարում են. «Այո, ձգտում ենք վերացնել Քադաֆիին»: Իսկ ո՞վ է նրանց նման արտոնություն տվել: Ինչ է` դա՞տ է եղել: Ո՞վ է ստանձնել մարդուն մահապատժի ենթարկելու իրավունքը»,- ասել է ՌԴ վարչապետը` մեկնաբանելով իրեն ուղղված հարցն այն մասին, թե ինչու է Լիբիայի գործողությունները «Խաչակրաց արշավանք» անվանել:

«Ի՞նչ օդային տարածքի փակման մասին է խոսքը, եթե ամեն գիշեր պալատներն են ռմբակոծում»,- իր դիրքորոշումը պարզաբանել է Պուտինը:

Վարչապետը նաև կարծիք է հայտնել առ այն, որ  ներկայումս Լիբիայում գործողություններ իրականացնող երկրների հիմնական շահը կարող են լինել այս երկրի բնական հարստությունները:

Պուտինի ելույթին նախորդել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ ֆոքսի խոսքը, որում վերջինս հայտարարել է, որ Քադաֆին լիբիական հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին խոչընդոտ  հանդիսացող հանգամանք է:

Tekali Taxi