Home / Հայաստան / Օբամայի նախկին մրցակիցը կոչ է արել ԱՄՆ-ին գլխավորել Քադաֆիի դեմ պայքարը

Օբամայի նախկին մրցակիցը կոչ է արել ԱՄՆ-ին գլխավորել Քադաֆիի դեմ պայքարը

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրված նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը «Ալ Ջազիրայի» հետ զրույցում հայտարարել է, որ Լիբիայի պատերազմի ընթացքը շեշտակի փոխելու միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի զորքերի գործողությունները ամերիկացիներին փոխանցելն է:

Նրա խոսքով` Դաշինքի 28 անդամ երկրներից ընդամենը 6-ն են մասնակցում Լիբիայում ծավալվող գործողություններին, միաժամանակ պետք է նշել, որ այդ վեցնյակը ունակ չէ համապատասխան հրազենային օգնություն ցուցաբերելուն:

«Միայն ԱՄՆ-ն է տիրապետում անհրաժեշտ սարքավորումների»,- փաստել է սենատորը` նշելով, որ, օգտագործելով ամերիկյան օդուժի բոլոր հնարավորությունները, հնարավոր կլինի Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալման մոտեցնել:

Մակքեյնի կարծիքով` Լիբիայի առաջնորդի նստավայրի ռմբակոծությունները, թեև դուրս են գալիս ՄԱԿ-ի բանաձևի շրջանակներից, այդուհանդերձ, արդարացված են: «Եթե ձեր խնդիրը հումանիտար աղետի կասեցումն է, ապա այն իրագործելու միակ հնարավորությունը Քադաֆիին խանգարելն է»,-ասել է ամերիկացի խորհրդարանականը:

Tekali Taxi