Home / Հայաստան / «Իմ երկրում անարժան մարդիկ ինձ կանդալել, տարել են». Սամսոն Խաչատրյան

«Իմ երկրում անարժան մարդիկ ինձ կանդալել, տարել են». Սամսոն Խաչատրյան

«Ամբողջ աշխարհում ազատ ման եմ եկել, իսկ իմ երկրում անարժան մարդիկ ինձ կանդալել, տարել են», – քիչ առաջ ՀԱԿ հանրահավաքին հայտարարել է հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱԿ ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը, ում վերջերս են ազատ արձակել` մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտելով:

Խաչատրյանի խոսքով` այսօր բազմաթիվ մարդիկ նստած են բանտերում շինծու մեղադրանքներով, սակայն հետ կանգնել չի կարելի:

«Մեկ ա` թունիսիլ տենք», – իր հայտնի արտահայտությունն է կրկնել ՀԱԿ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ այդ արտահայտությունը Սամսոն Խաչատրյանն առաջին անգամ հնչեցրել էր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում,որից հետո նրան անմիջապես ձերբակալել էին:

Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ի հանրահավաքին  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն բռնցքամարտիկը նշել էր, որ ինքը չի հարվածել ոստիկանի, այլ փորձել է թույլ չտալքաղաքացիական հագուստով անձանց քաշքշել երթի մասնակից կանանց:

Tekali Taxi