Home / Հայաստան / Իշխանությունները հեռուստատեսությամբ ուրիշ բան էին ասում… հանրահավաք

Իշխանությունները հեռուստատեսությամբ ուրիշ բան էին ասում… հանրահավաք

Ազատության հրապարակը բաց է, մեր միասնական կամքը և պայքարը տվեցին իրենց արդյունքը, Ազատության հրապարակը մեր պատմության ամենակարևոր պահերի հետ է կապված: Հայաստանի անկախությունը այստեղ է կերտվել, և անկախության հռչակագիրը այստեղ է հրապարակվել: Երբեք այս հրապարակը չի կարող բռնազավթվել, և դա եղավ մեր և ձեր համառ կամքի հաշվին: Այս մասին քիչ առաջ մեկնարկած ՀԱԿ հանրահավաքին հայտարարել է Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` իշխանությունները հեռուստատեսությամբ ուրիշ բան էին ասում, նշում էին որ ճանապարհները բաց են, սակայն այսօր ավելի խիստ են եղել, ճանապարհները փակ էին:

Մանուկյանը նաև ավելացրել է, որ այսօր տարբեր շրջաններում բերման ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին քիչ առաջ բաց են թողել և նրանք գալիս են Ազատության հրապարակ:

Tekali Taxi