Home / Հայաստան / Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեի հետևանքով ոչ ոք չի տուժել

Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեի հետևանքով ոչ ոք չի տուժել

Մոսկվայի Տրիֆոնովսկայա փողոցում կառուցվող Հայ առաքելական եկեղեցում այսօր բռնկված հրդեհը կասեցվել է: Տուժածներ չկան:

Ինչպես լրագրողներին հայտնել է փրկարար ծառայության աշխատակիցը, եկեղեցում կրակ է բռնկվել մոտ երկու ժամ առաջ: Հրդեհի մակերեսը կազմել է 5 քմ., հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Սենյակներից մեկում անձնական իրեր էին այրվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ շենքի ներսում կարող են աշխատողներ լինել:

Նշենք, որ հայկական եկեղեցին կառուցվում է արդեն մի քանի տարի: Ճարտարապետների նախագծի համաձայն, այն բազմաֆունկցիոնալ համալիր կլինի, որի ընդհանուր տարածքը 25 հազար քառակուսի մետրից ավել է: Այն իրենից ներկայացնելու է տաճար, լուսավորչական կենտրոն, գրադարան, կոնֆերանսների դահլիճ, թանգարան, նստավայր: Նախատեսված է նաև ստորգետնյա ավտոկանգառ կառուցել 160 մեքենայի համար:

Tekali Taxi