Home / Հայաստան / Ամերիկացին Պաբլո Պիկասոյի կտավը զոհել է գիտությանը

Ամերիկացին Պաբլո Պիկասոյի կտավը զոհել է գիտությանը

Պաբլո Պիկասոյի «Jeune Fille Endormie» կտավը փոխանցվել է Սիդնեի համալսարանին ոմն ամերիկացու կողմից, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հաղորդում է բրիտանական The Independent-ը:

Վերջինս, սակայն, իր պայմաններն է առաջադրել: Նկարի առաջիկա աճուրդ-վաճառքից ստացվելիք գումարը, որը, ըստ կանխատեսումների, կկազմի 10-12 միլիոն ֆունտ, պետք է ծախսվի գիտական հետազոտությունների վրա:

«Jeune Fille Endormie» («Քնած երիտասարդ կինը») կտավը ստեղծվել է նկարչի կողմից 1935 թվականին: Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհին` Մարի Թերեզա Վալտերը, ում գեղեցկությունը ոգեշնչում էր նրան:

Tekali Taxi