Home / Հայաստան / Լոնդոնում փորձել են խաթարել արքայազն Ուիլիամի հարսանիքը

Լոնդոնում փորձել են խաթարել արքայազն Ուիլիամի հարսանիքը

Ոստիկանությունը ձերբակալել է 6 չարագործների, ովքեր պատրաստվում էին սադրիչ գործողություններ իրականացնել արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողության ժամանակ: Այս մարդիկ վերջերս Բրիտանիայում անցկացված հակակառավարական ակցիաների մասնակիցներ են եղել:

Հստակեցված տեղեկություններ այն մասին, որ ինչ-որ մեկը ահաբեկչություն է նախապատրաստում, ոստիկանությունը չունի: Ավելի վաղ «Մահմեդականները դեմ են խաչակրաց արշավանքներին» կազմակերպության անդամները խոստացել էին անկարգություններ իրականացնել թագավորական հարսանիքի օրը:

Նրանք հրաժարվել էին ոստիկանների հետ հանդիպել և համաձայնեցնել խաղաղ ցույցի տեղն ու ժամանակը:

Նշենք, որ Քեյթի և Ուիլիամի հարսանիքին մասնակցելու հրավեր է ստացել շուրջ 1900 մարդ: Համաձայն հրավիրվածների ցուցակի` թագավորական հարսանիքին կմասնակցեն 100 թագավորական ընտանիքների անդամներ ինչպես Բրիտանիայից, այնպես էլ արտասահմանից:

Tekali Taxi