Home / Հայաստան / Հայոց Ցեղասպանությունը ժխտելով` Թուրքիան մեկուսացնում է իրեն. Գուտորով

Հայոց Ցեղասպանությունը ժխտելով` Թուրքիան մեկուսացնում է իրեն. Գուտորով

Եվրոպական երկրների մեծ մասը, ինչպես նաև Եվրամիության անդամները ճանաչում և դատապարտում են հայ ազգի Ցեղասպանությունը, և այս իմաստով խոսքը ոչ թե Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մասին է, այլ ստիպելու փոխել իր քաղաքականությունը և ճանաչել ակնհայտ իրողությունը: Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի  քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գուտորովը:

Վերջինս ապրիլի 25-26-ին մասնակցում էր Ռուս-Հայկակական համալսարանում անկացվող «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և այդ ամենի արտացոլումը ԶԼՄ-ներում» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Փորձագետի խոսքով` որքան երկար Թուրքիան չճանաչի ակնհայտ իրողությունը, այնքան այդ երկիրը իրեն հումանիտար մեկուսացման մեջ կդնի, որովհետև Թուրքիայի որոշ շրջանակներում Եվրոպայի մասը դառնալու հստակ ձգտում կա:

Ըստ Գուտորովի` բացարձակ ակնհայտ է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրոպայի մի մասը` չճանաչելով այդ հանցագործությունը, իր վրա չվերցնելով այդ պատասխանատվությունն այնպես, ինչպես դա արեց Գերմանիան:

Նա հիմարություն է անվանել թուրքական ԶԼՄ-ներում հանդիպող այն նյութերը, համաձայն որոնց «հայ ազգը, հիմնվելով ինչ-որ «քողարկված, մութ ուժերի վրա», ցանկանում է Մեծ Հայք ստեղծել և նվաճել Տիգրիսն ու Եփրատը»:

Զրուցել է Վահան Եղիազարյանը
Tekali Taxi