հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գերմանիա մեկնելուց առաջ Էմմին հանդիպեց երկրպագուների հետ

Գերմանիա մեկնելուց առաջ Էմմին հանդիպեց երկրպագուների հետ

Այսօր Orange-ի գլխավոր խանութում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի հանդիպումը լրագրողների և երկրպագուների հետ, որը երգչուհու վերջին հանդիպումն էր Դյուսելդորֆ մեկնելուց առաջ: Վաղը Էմմին արդեն կլինի Գերմանիայում` մասնակցելու փորձերին և պատրաստվելու եվրոպական այս մեծ երաժշտական մրցույթին:

Հանդիպման ընթացքում Orange-ը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ Եվրատեսիլի գլխավոր գործընկերն է Հայաստանում, ներկայացրեց նաև այն միջոցառումներն ու անակնկալները, որ սպասում են Եվրատեսիլի երկրպագուներին մայիս ամսվա ընթացքում:

«Մենք հպարտ ենք արդեն երկրորդ անգամ աջակցել այս համաեվրոպական տոնի ն Հայաստանում: Սա կարևոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Orange-ի աջակցությամբ այս տարի Հայաստանի ներկայացուցիչը բազմաթիվ պրոմո-այցելություններ ունեցավ եվրոպական տարբեր երկրներ իսկ նրա տեսահոլովակը շրջում է բազմաթիվ երկրների հեռուստաեթերում և բազմաթիվ ինտերնետային կայքերում: Վստահ եմ, որ այս այցելությունների ու մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միավորներ կստանա»,- ասել է Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: