Home / Հայաստան / Գյուղատնտեսության նախարարը պահանջել է իրեն դիմել «մեծարգո»

Գյուղատնտեսության նախարարը պահանջել է իրեն դիմել «մեծարգո»

Հանրությունը դեռ չի մոռացել արտերն օրհնելու գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը, իսկ Սերգո Կարապետյանը նոր, առավել արտառոց քայլ է ձեռնարկել, որը, հավանաբար, կնպաստի գյուղմթերքների արտադրության կտրուկ աճին և ոլորտը վագրի թռիչքներով առաջ կմղվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նախարարի վերլուծական ուղեղը վերջապես կռահել է ոլորտի ամենասուր խնդիրը. դա գրագրությունների ոճի մեջ է, մասնավորապես, տեղի-անտեղի «Հարգելի պարոն, հարգելի տիկին…» արտահայտությունների  օգտագործման: Եվ ահա աններելի վրիպումն ուղղելու նպատակով Սերգո Կարապետյանը հրահանգ է արձակել, ըստ որի`

  1. «Հարգելի» դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար:
  2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «Մեծարգո» արտահայտությամբ:
  3. Մնացածներին (մանր-մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)`պարզապես անուն-ազգանունով»:
Tekali Taxi