Home / Հայաստան / Լեդի Դիանայի գեներում հայկական արմատներ են գտել «շովինիստական զգացումներից ելնելով»

Լեդի Դիանայի գեներում հայկական արմատներ են գտել «շովինիստական զգացումներից ելնելով»

«Արքայադուստր Դիանայի մասին գրառումներից ես հասկացա, միգուցե և շովինիստական զգացումներից ելնելով, որ նա հայկական գեներ ունի, թեև նա ընդամենը 1/64 -րդ մասով է հայ, Armeniapedia համացանցային հանրագիտարանում գրել է Լևոն Թոփուզյանը:

Նա նշում է, որ Դիանայի հայ նախնին է Հնդկաստանից հայազգի Էլիզա Քևարը:

Մի քանի տարի առաջ Արքայադուստր Դիանայի նախնիների տանը անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել:  Հետազոտությունները պարզել են, որ նամակները գրված են հայերեն, և որ դրանք գրվել են Էլիզայի կողմից իր երեխաների և թոռների համար:

Էլիզա Քևարը ամուսնացել է շոտլանդացի Թեոդոր Ֆորբսի հետ: Այս միությունից ծնվել է Քեթլին Սքոթը, ով ամուսնացել  է Ջեյմս Քրոմբիի: Նրանք Ջեյն անունով աղջիկ են լույս աշխարհ բերել, ով ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, իսկ նրանց դուստր Ռութն ամուսնացել է Ուիլյամ Գիլի հետ: Ռութ Սիլվիա Գիլը`Լեդի Դիանայի տատիկը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ:  Իսկ նրանց աղջիկ`Ֆրանսիս Ռութ Բուրք Ռոաչը ամուսնացել է Լեդի Դիանայի հոր` Ըրլ Սփենսեր 8-րդի հետ: Ստացվում է, որ Լեդի Դիանայի տատմոր տատը հայ է:

Ուշագրավ է այն փաստը, որ Էլիզա Քևարքին  դիմում էին որպես «Տիկին Ֆորբսյան»:

Tekali Taxi