Home / Հայաստան / ՀԱԿ-իշխանություններ. օմբուդսմենը պատրաստ է դիտորդական գործառույթ իրականացնել

ՀԱԿ-իշխանություններ. օմբուդսմենը պատրաստ է դիտորդական գործառույթ իրականացնել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսում է իր կողմից ավելի վաղ Հայ Ազգային Կոնգրեսին և իշխանություններին արված առաջարկությանը, համաձայն որի նա պատրաստ էր միջնորդի դեր ստանձնել երկու ուժերի երկխոսության դեպքում: Հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները,

Շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը,

Հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով,

Ընդունելով Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների պնդումները՝ միջնորդի կարիք չունենալու մասին և ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ,

Վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանակացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության և հասարակության տարբեր խմբերի միջև՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության,

Դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով դեռևս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները`

Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաև պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս և այլ խնդիրների առնչությամբ»:

Tekali Taxi