2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱՄՆ-ում «Երիտասարդ թյուրքերը» կպահանջեն վերջ դնել «հայկական ստին»


Ապրիլի 30-ին «Երիտասարդ թյուրքերի միությունը»  «վերջ հայկական ստին» կարգախոսով բողոքի ցույց կանցկացնի Նյու Յորքում:


Ցույցի նպատակն է ամերիկյան հանրության առջև իրենց բողոքը հայտնել Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ:

Բողոքի ցույցը կանցկացվի նյույորքյան հայտնի «Թայմզ» հրապարակում:

Այս ակցիան ամեն տարի անցկացնում է «Երիտասարդ թյուրքերի միությունը»` «Թուրք-ամերիկյան համայնքների դաշնության» նախաձեռնությամբ, հաղորդում է 1news.az-ը:



Ակցիային կմասնակցեն նաև ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները: