Home / Հայաստան / Բրայզան առաջընթաց է նկատել Ղարաբաղի հարցում

Բրայզան առաջընթաց է նկատել Ղարաբաղի հարցում

Սոչիում կայացած հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում առաջընթաց է նկատվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Այսօր երկու երկրների արտգործնախարարները լրջորեն զբաղվում են այս հարցով, և ես կարծում եմ, քայլ առ քայլ նախագահները ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի տեղաշարժերի կհասնեն»,- ասել է Բրայզան:

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպման առնչությամբ Բրայզան նշել է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հաղորդում է ANS Press-ը:

Tekali Taxi