Home / Հայաստան / Բարսելոնայում արգելել են փողոցում լողազգեստով շրջել

Բարսելոնայում արգելել են փողոցում լողազգեստով շրջել

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել արգելել փողոցում լողազգեստներով շրջել, հաղորդում է AFP-ն:

Օրենքի խախտողներին 120-300 եվրո տուգանք է սպառնում: Եթե փողոցում նուդիստ  հայտնվի, ստիպված կլինի 300-500 դոլար վճարել:

Քաղաքային խորհրդում նշել են, որ սահմանափակումների շնորհիվ նրանք մտադիր են  «ապահովել քաղաքացիների համագոյակցությունը հասարակական վայրերում»: Բարսելոնայի իշխանությունները մերժել են մեղադրանքներն առ այն, որ իրենք ցուցում են տալիս մարդկանց` ինչպես հագնվել:

Առևտրականները ողջունել են նորամուծությունը` նշելով, որ վերջին շրջանում փողոցներում հայտնվում են բազմաթիվ կիսամերկ զբոսաշրջիկներ: Սակայն նուդիզմի ակտիվիստներն իրենց վրդովմունքն են հայտնել սահմանափակման վերաբերյալ:

Յուրաքանչյուր տարի Բարսելոնա են այցելում ավելի քան 6,5 միլիոն զբոսաշրջիկներ:

Tekali Taxi