Home / Հայաստան / Մարտի 1-ի մասին ֆիլմը հասել է բոլոր պատգամավորներին

Մարտի 1-ի մասին ֆիլմը հասել է բոլոր պատգամավորներին

Երեկ «Հայկական ժամանակ» oրաթերթի թղթակիցը ՀՀ ԱԺ պատգամավորներից հետաքրքրվել է, թե դիտե՞լ են արդյոք մարտի 1-ի դեպքերի մասին Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի նոր`«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը:

«ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը և Դավիթ Հարությունյանը ասել են, որ իրենք չեն ստացել սկավառակները: Ֆիլմի խորհրդատու Առաքել Սեմիրջյանին ուղղված հարցին, թե հնարավոր է արդյոք, որևէ մեկին հասած չլինի այն, Սեմիրջյանն ասել է, որ բոլոր 131 պատգամավորների անունով ԱԺ-ի ընդունարան ընդունում-հանձնում է կատարվել, և ըստ ԱԺ-ում օրաթերթի հավաստի աղբյուրների, սկավառակները հասել են բոլոր պատգամավորներին»:

Tekali Taxi