Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը եվրոպացի չինովնիկի հետ քննարկել է լեգիտիմ իշխանության ձևավորման մեխանիզմները

Տեր-Պետրոսյանը եվրոպացի չինովնիկի հետ քննարկել է լեգիտիմ իշխանության ձևավորման մեխանիզմները

Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

«Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարներին: Զրուցակիցները մասնավորապես կանգ են առել սոցիալ-տնտեսական խնդիրների, կոռուպցիայի հաղթահարման, լեգիտիմ իշխանության ձևավորման մեխամիզմների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրների վրա:

Քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան խորհրդակցական մշտական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Tekali Taxi