Home / Հայաստան / Ժամանակն է Պուտինին ամուսնացնել, կարծում է գործարարը

Ժամանակն է Պուտինին ամուսնացնել, կարծում է գործարարը

Վլադիմիր Պուտինին երիտասարդ կին և օրինական ժառանգ է անհրաժեշտ: Միայն դա կօգնի բարձրացնել ռուսաստանցիների կենսամակարդակը, վստահ է ռուսաստանցի գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Գերման Ստերլիգովը: «Live Journal»-ի իր բլոգում Ռուսաստանի առաջին մեծահարուստներից մեկը պատմել է` ինչպես կարելի է երկիրը ճգնաժամից դուրս բերել և կյանքն ավելի բարեկեցիկ ու կայուն դարձնել:

Գերման Ստերլիգովի կարծիքով` Ռուսաստանի իշխանությունը, ինչպես ցանկացած այլ երկրում, պետք է ժառանգաբար փոխանցվի. հորից` որդի:

«Աղջիկներին իշխանություն փոխանցելը նույնն է, ինչ իշխանությունը ռուլետկայի անիվի մեջ գցելը: Ով տիրանա աղջկան, նա էլ իշխանությունը կզավթի»,-գրում է գործարարը:

Նման սկզբունքի դրական կողմերն ակնհայտ են: Քաղաքական գործիչը վստահ է, որ իշխանության ժառանգական փոխանցման դեպքում իշխանությունները ստիպված չեն լինի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության վրա: Իսկ երկրի ղեկավարի մահվան դեպքում, հատկապես անժամկետ, բացառվում են ներքին պայքարները: Միաժամանակ նվազում է քաղաքացիական պատերազմի հնարավորությունը:

Գերման Ստերլիգովը խաղադրույք է կատարում ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա: Նա կարծում է, որ արդեն հիմա պետք է հասարակական կարծիք ձևավորել Պուտինին նոր ամուսնության դրդելու համար: Ըստ գործարարի` հարսնացուն պետք է լավ ընտանիքից լինի, կույս լինի և գեղեցկուհի: Բացի դրանից, ապագա հարսնացուն պետք է դաստիարակված լինի առանց հեռուսացույցի և ժամանակակից դպրոցի: Միայն այդ դեպքում թագաժառանգը բոլոր երկրների նախանձը կառաջացնի:

Tekali Taxi