Home / Հայաստան / Գլենդեյլի հայազգի բնակչուհու դիակը գտել են մայրուղու վրա

Գլենդեյլի հայազգի բնակչուհու դիակը գտել են մայրուղու վրա

Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում սպանվել է Գլենդեյլ քաղաքի բնակչուհի Ադրինե Արզումանյանը: Նրա դիակը գտել են 210 մայրուղու վրա. հավանաբար, նրան դուրս են նետել ավտոմեքենայից, հայտնում է glendalenewspress.com-ը:

Արզումանյանի եղբոր` Վիկի խոսքով` քննիչներն իրենց շատ քիչ տեղեկություններ են հաղորդել դեպքի առնչությամբ: Հարազատները չգիտեն նաև, թե ով է տղամարդը, որի հետ եղել է Ադրնինեն:

«Սա դժբախտ պատահար է» ,- ասել է Վիկ Արզումանյանը:

Լոս Անջելեսի Դատաքննչական վարչությունը կիրակի օրը հաստատել է լուրերն այն մասին, որ 33- ամյա Ադրինե Արզումանյանի դիակը հայտնաբերվել է ուրբաթ` երեկոյան 5:20-ի սահմաններում:

Գրեթե նույն ժամանակահատվածում Գլենդեյլի ոստիկանությունը մայրուղու վրա կանգնացրել է սև Honda մեքենա, որի վարորդի մոտ մարմնի վերին հատվածում հրազենային վնասվածք է հայտնաբերվել: Լոս Անջելեսի իրավապահ մարմինները ենթադրում են, որ տղամարդը սպանել է Ադրինե Արզումանյանին և դուրս նետել մեքենայից: Նա տեղափոխվել է Փասադենայի հիվանդանոց:

Տղամարդու անձը հաստատող տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Tekali Taxi