Home / Հայաստան / Պատգամավոր Եղիազարյանի եղբայրն օգնել է իրեն մեքենայություններ իրականացնել

Պատգամավոր Եղիազարյանի եղբայրն օգնել է իրեն մեքենայություններ իրականացնել

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ հարցուցված քրեական գործում նոր հանցակիցներ են հայտաբերվել, այդ թվում` նրա հարազատ եղբայրը` Արտյոմը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Եղիազարյանն անօրիանական ճանապարհով ձեռք է բերել Վիտալի Սմագինին պատկանող առևտրի ու զվարճալիքների կենտրոնի բաժնետոմսերի 20%-ը, որի արժեքը 1,5 միլիարդ ռուբլի է կազմում: Համաձայն Քննչական կոմիտեի ներկայացուցչի` Եղիազարյանը գործել է երեք հանցակիցների հետ միասին, որոնց թվում, բացի իր եղբորից, նշվում են Վիտալի Գոգոխիյայի և Մաքսիմ Կոլչինի անունները:

Հիշեցնենք, որ Եղիազարյանը մեղադրվում է նաև այլ մեքենայությունների մեջ:

Tekali Taxi