Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. «Բարսան» հաղթեց «Ռեալին»

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. «Բարսան» հաղթեց «Ռեալին»

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև մայիսի 3-ին կայացած Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն անցավ լարված պայքարում: Թեև Մադրիդում տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո «Բարսելոնան» բավական վստահ էր իրեն զգում, սակայն երկրորդ խաղը կատալոնյան ակումբի համար հեշտ չստացվեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրոդ կեսի առաջին րոպեներին մադրիդցիների հարձակվող Իգուաինը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն մինչ այդ մրցավարը սուլել էր՝ արձանագրելով խախտում Խավիեր Մասկերանոյի դեմ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից: Հարկ է նշել, որ Ռոնալդուն իրոք խանգարեց Մասկերանոյի ընթացքին, սակայն ոչ միտումնավոր. պորտուգալացին «Բարսայի» պաշտպանին դիպավ Պիկեի հետ բախման հետևանքով ընկնելիս: Ամեն դեպքում, մրցավար Ֆրանկ դե Բլեկերեն հավատարիմ մնաց օրենքի տառին ու գոլը չհաշվեց, ինչն առաջացրեց մադրիդցիների դժգոհությունը:

Քիչ անց «Բարսելոնան» բացեց հանդիպման հաշիվը. Ինյեստայի հիասքանչ փոխանցումից հետո Պեդրոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի առջև և գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը: «Ռեալը» կարողացավ հավասարեցնել հաշիվը. Անխել Դի Մարիայի փոխանցումն օգտագործեց Մարսելոն, սակայն ավելին «Ռեալի» ֆուտբոլիստներին անել չհաջողվեց: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և երկու խաղի արդյունքում «Բարսան» 3:1 հաշվով պարտության մատնեց սկզբունքային մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ:

Մայիսի 4-ին երկրորդ եւղոգիրը կխաղարկեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և գերմանական «Շալկեն», ովքեր կհանդիպեն Անգլիայում: Առաջին խաղում «Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կկայան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մայիսի 28-ին:

Tekali Taxi