Home / Հայաստան / «Ժառանգությունը» կհավաքագրի՞ ՀԱԿ-ից հիասթափված անձանց

«Ժառանգությունը» կհավաքագրի՞ ՀԱԿ-ից հիասթափված անձանց

Քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, և շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»:

«Հրապարակի» տեղեկություններով` գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է: Օրաթերթի աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում  ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից և Տեր-Պետրոսյանից հիասթափված անձանց վրա, ովքեր առայժմ ոչ մի կուսակցության մեջ չեն և քաղաքականապես ակտիվ անձինք են ու գործունեության դաշտ են փնտրում: Նաև նրանք, ովքեր դեռ չեն  հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը, մասնավորապես, Արարատ Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի և շատ այլ  անձանց մասին է: Ի դեպ, պրն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձևավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի:

Tekali Taxi