Home / Հայաստան / Ադրբեջանն ընտրել է ձգձգման քաղաքականությունը. Սերժ Սարգսյան

Ադրբեջանն ընտրել է ձգձգման քաղաքականությունը. Սերժ Սարգսյան

Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ կրկնվող և քաղաքակիրթ երկխոսության որևէ չափանիշների չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Երևան ժամանած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Սերժ Սարգսյանի խոսքով` Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգման քաղաքականությունը և, ըստ էության, իր համար հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսկի:

«Հայաստանը ողջունում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աշխատելու, պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք և անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ: Բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս ունենա նույն ցանկությունը», – ասել է ՀՀ նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչելու համար

«Դեռևս 19դ. վերջին լիտվացի ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում թուրքերի իրագործած կոտորածներին` մամուլում հրապարակելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ և ընդգծելով հայ ու լիտվացի ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությունը», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi