Home / Հայաստան / Առևտրականները պատրաստվում են նստացույցի Ազատության հրապարակում

Առևտրականները պատրաստվում են նստացույցի Ազատության հրապարակում

ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր հավաքված առևտրականներն այս պահին երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ մտադիր են երկու ժամ նստացույց անել: Բողոքավորներին ուղեկցում է նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ակտիվիստների խոսքով` վաղը կառավարության նիստից հետո, իրենք, ինչպես նաև կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիաներ անցկացնող այլ խմբեր, միասին գնալու են Ազատության հրապարակ, որտեղ շարունակելու են նստացույցը:

Հիշեցնենք, որ առևտրականներն այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ` պահանջելով հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ:

Մինչ առևտրականները փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունում էր Լիտվայի նախագահին, որի պատճառով ցուցարաներին արգելեցին մոտենալ նույնիսկ նախագահական նստավայրի դիմացի մայթին:

Հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Սերժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «ՍՕՍ», «Հայաստանը հայաթափվում է», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելուց», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «Սերժ Սարգսյան, պաշտպանեք մեր աշխատելու իրավունքը», «Մի հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին»:

Tekali Taxi