Home / Հայաստան / ՀՀ վարչապետի և ԿԲ նախագահի հարաբերությունները լարվա՞ծ են

ՀՀ վարչապետի և ԿԲ նախագահի հարաբերությունները լարվա՞ծ են

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջև:

«Այս ընթացքում Արթուր Ջավադյանը այնքան է կարողացել ամրացնել թիկունքը, որ բացահայտ դուրս է եկել իր «պրոտեժեի» դեմ: Կարծիք կա, որ Տիգրան Սարգսյան-Արթուր Ջավադյան հարաբերությունները ներկա փուլում շատ նման են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին: Չի բացառվում, որ Ջավադյանը արժանացել է ինչպես Սերժ Սարգսյանի` Տիգրան Սարգսյանից առանձին վստահությանը, այնպես էլ կարողացել է ձեռք բերել նոր «պրոտեժե» դրսում: Այս վիճակը ինչ-որ հանգուցալուծման պետք է հանգեցնի, որովհետև այս անհաշտությունը միանշանակ կանդրադառնա երկրի տնտեսության և բանկային համակարգի վրա»:

Tekali Taxi