Home / Հայաստան / Հորս գերի վերցրեցին և գնդակահարեցին. պատմել է Բեն Լադենի աղջիկը

Հորս գերի վերցրեցին և գնդակահարեցին. պատմել է Բեն Լադենի աղջիկը

Ուսամա բեն Լադենը չի սպանվել դիմադրություն ցույց տալու պատճառով: Ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների մանրամասների մասին պատմել է տվյալ պահին ահաբեկչական խմբավորման առաջնորդի առանձնատանը գտնվող նրա աղջիկը, հաղորդում է РБК-ն` հղում կատարելով Պակիստանի ԶԼՄ-ներին:

Պակիստանի հատուկ ծառայությունների շտաբ-բնակարանում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ աղջիկը պատմել է, որ ամերիկյան զինվորները Ուսամա բեն Լադենին անզեն վիճակում են բռնել և միայն դրանից հետո տանը գտնվող հարազատների աչքի առջև գնդակահարել:

Տունը հետախուզող փորձագետները նույնպես այն եզրակացությանն են հանգել, որ բեն Լադենը դիմադրություն ցույց չի տվել: Նրանք նաև պարզել են, որ ամերիկացիների ուղղությամբ ոչ մի գնդակ չի արձակվել: Ավելին, առանձնատանը ոչ զենք, ոչ էլ պայթուցիկ չի հայտնաբերվել: Ի զարմանս մասնագետների, տանն անգամ նկուղ չի եղել, որտեղ մարդիկ կարող էին թաքնվել օդային ռմբակոծման դեպքում:

Տանը ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ մարդիկ են եղել` բեն Լադենի կանայք և աղջիկները: Բեն Լադենի աղջիկը պնդում է, որ առանձնատանն իրենք ապրել են 2005 թվականից:

Tekali Taxi