Home / Հայաստան / Սերժ Սարգսյանին քաղբանտարկյալների հարցով դիմել է նաև Կաթողիկոսը

Սերժ Սարգսյանին քաղբանտարկյալների հարցով դիմել է նաև Կաթողիկոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան Տեր Վահրամ Քահանան երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս չի հերքել այն լուրերը, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցով կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Սերժ Սարգսյանին, գրում է «Հայկական ժամանակը»:

“Երեկ այս առնչությամբ մամուլում տարածված լուրերը չհերքելով հանդերձ` Տեր Վահրամը հրաժարվել է խնդրի հետ կապված որևէ մանրամասնություն հայտնել:

Այսինքն, Մայր Աթոռն առայժմ խուսափում է այս մասին հայտարարել պաշտոնապես: Ենթադրվում է, որ համապատասխան հայտարարությունը կհրապարակվի քաղբանտարկյալներին ազատելուց անմիջապես առաջ` այդպիսով այս գործընթացի որոշիչ դերակատարի տիտղոսը կվերապահվի եկեղեցուն և կաթողիկոս Գարեգին Բ-ին: Իսկ մինչ այդ իշխանությունների կազմակերպած խնդրահանդեսը պետք է շարունակվի”:

Tekali Taxi