Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանին ԱԺ նախագահի պաշտոնում չեն տեսնում

Տեր-Պետրոսյանին ԱԺ նախագահի պաշտոնում չեն տեսնում

«Առավոտ» օրաթերթը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է` ինքը 2012-ի խորհրդարանում տեսնո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանին խորհրդարանի նախագահի տեղում, մանավանդ` մամուլն այս մասին նույնպես գրում է:

«Ասեմ հետևյալը, որևէ քաղաքագիտական վերլուծություն չի կարող բերել-հանգեցնել նրան, որ գոնե Հանրապետականը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-որ գաղտնի հանդիպումներ ունենա և ինչ-որ գաղտնի ծրագրեր ունենա, չի կարող, որովհետև նախ` նրա թիմը խայտաբղետ է, տարբեր գաղափարների մարդիկ են, և հետո` չեմ կարծում, որ մենք այնքան հագեցած չենք մարդկանցով, որոնք կկարողանան այդ բեռը տանել»:

Ըստ Գալուստ Սահակյանի` ՀԱԿ-ը Ազգային ժողովում կունենա որոշակի դերակատարություն, բայց «չեմ կարծում` դա կլինի այն դերակատարումը, որը կտանի իրենց երազած ծրագրերին, քանի որ չեմ էլ  կարծում, թե մեր ժողովուրդը դրան կգնա, որովհետև ի վերջո ձայնը ժողովուրդն է տալու, իսկ եթե (խոսքը առաջին նախագահի և նրա թիմի մասին է) նորից նույն կշիռով և նույն գաղափարներով պիտի գնան, իսկ մարդը կամ թիմը չի կարող անընդհատ փոփոխվել, ապա դա, կարծում եմ, վտանգավոր է ոչ միայն մեր պետության, այլև տարածաշրջանի համար»:

Tekali Taxi