Home / Հայաստան / Ահազանգ ռումբի մասին երևանյան դատարանի շենքում

Ահազանգ ռումբի մասին երևանյան դատարանի շենքում

Այսօր 15:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է եղել: Այս մասին հայտնում է Epress.am-ի թղթակիցը դատարանի շենքից:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ ահազանգը կեղծ է եղել: Իրավապահ մարմինները տեղ ժամանելուն պես տարհանել են դատարանի բոլոր աշխատակիցներին: Պարզելով, որ ահազանգը կեղծ է եղել, աշխատողները վերադարձել են հաստատություն: Այժմ դատարանն անցել է բնականոն աշխատանքի:

Tekali Taxi