Home / Հայաստան / Լիբիացի պոետը փոխարինեց Ուսամա բեն Լադենին

Լիբիացի պոետը փոխարինեց Ուսամա բեն Լադենին

«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հաստատել են իրենց առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահվան փաստը: Նրանք այս մասին հայտարարություն են տարածել ինտերնետային կայքերի միջոցով:

Հայտնի է դարձել, որ «համար մեկ ահաբեկչին» խմբավորման ղեկավարի պաշտոնում կփոխարինի լիբիացի մոջահեդ Աբու Յահիա ալ-Լիբին:

Նշենք, որ ալ-Լիբին ձերբակալվել էր 2002 թվականին Պակիստանում և հայտնվել էր Աֆղանստանում գտնվող ամերիկյան ռազմական բանտում: Այնտեղից ալ-Լիբին փախել էր 2005 թվականին:

Ահաբեկիչը զբաղեցնում էր երրորդ տեղը «Ալ Ղաիդայի» աստիճանակարգում բեն Լադենից և եգիպտացի Այման ազ-Զաբահիրիից հետո: Սակայն ընտրությունն ընկել է ոչ թե վերջինիս, այլ հենց ալ-Լիբիի վրա:

Ալ-Լիբին հայտնի է նաև որպես պոետ, նրա գրչին են պատկանում «բեն Լադենի գործը» գովաբանող պոեմներ:

Tekali Taxi