Home / Հայաստան / Մարգարիտա Խաչատրյանի դեմ խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի՞

Մարգարիտա Խաչատրյանի դեմ խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի՞

Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է այցելել Կենտրոնի ոստիկանության քննիչը, ով օրաթերթի հաղորդման հիման վրա նյութր է պատրաստել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ:

«Ապրիլի 21-ին «Հրապարակի» կողմից տպագրած լուրի հետքերով (օրաթերթը գրել էր, որ պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ ծեծի – Epress.am) վերջինս «մի խումբ մարդկանց հետ գնացել է խմբագրություն և մեկ ժամի չափ խանգարել օրաթերթի աշխատակիցներին: Իրենց չափը կորցրած կանայք հարվածել են մեր աշխատակիցներին, կոտրել բաժակները, պատռել թերթերն ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել: Նույն օրը մենք դիմել էինք ոստիկանություն, որտեղ այս ընթացքում նյութեր էին նախապատրաստվում: Օրենքը նախատեսում է 10-օրյա հետաքննության փուլ, որից հետո իրավապահ մարմինը պետք է որոշի`հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական գործի հարուցումը: Երեկ, փաստորեն Կենտրոնի հետաքննիչն ավարտել է իր աշխատանքը, և մենք տեղեկացնենք, որ գործի նյութերն ուղարկվելու են ոստիկանության քննչական ծառայություն: Մեզ հասած տեղեկություններով, մոտ օրերս խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի, և Խաչատրյանը կհրավիրվի հարցաքննության»:

Tekali Taxi