Home / Հայաստան / ԱԱԾ-ն ձերբակալել է հայաստանցի օլիգարխի մերձավորին

ԱԱԾ-ն ձերբակալել է հայաստանցի օլիգարխի մերձավորին

Երեկ հայտնի է դարձել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մերձավոր անձանցից մեկին` Արմեն Սարգսյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Մխիթար Պապայանը երեկ բավարարել է ՀՀ ԱԱԾ-ի`Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: «Գայդ» մականունով հայտնի Արմեն Սարգսյանը Լևոն Սարգսյանի թիկնազորից է: 2008-ի սեպտեմբերի 21-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Օդնոկլասնիկ» սրճարանում Անդրանիկ Բաբայանին ծեծելով սպանելու գործով նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման: Բաբայանին հանցագործները շփոթել էին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանի հետ: Վերջինս այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Հեռանալուց առաջ Սահակյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանն է իր բանդայի հետ»»:

Tekali Taxi