Home / Հայաստան / Մարտի 1-ի մասին ֆիլմն ուղարկվել է հեռուստաընկերություններին

Մարտի 1-ի մասին ֆիլմն ուղարկվել է հեռուստաընկերություններին

2008-ի մարտի 1-2-ի դեպքերի և պատճառների մասին պատմող փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը նախօրեին գրություններ է ուղարկել հայկական հեռուստաընկերություններին, նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Երևանում հեռարձակվող բոլոր 11 և Գյումրիում հեռարձակվող «Գալա» ու «Ցայգ», Վանաձոր «Լոռի» հեռուստաընկերությունների, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեններին Տիգրան Պասկևիչյանի գրության հետ միասին ուղարկվել է նաև ֆիլմի մեկական օրինակ: Բոլորին առաջարկվել է առաջիկա մեկ ամսում հնարավորություն ստեղծել իրենց եթերում և կինոդահլիճում կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: Գրությունում հատուկ նշվել է, որ ֆիլմի ցուցադրման համար անհրաժեշտ  վճարումը երաշխավորվում է: Պասկևիչյանը ընդգծել է նաև, որ ֆիլմը ցուցադրելուց հրաժարվելու պարագայում գրավոր պարզաբանում է ակնկալում:

Tekali Taxi